Category Archives: Պատմություն

Արվեստը Հայաստանում 18-19-րդ դարերում

Մշակույթի զարգացման համար Է առաջացել էին նպաստավուր պայմաններ հայրենիքից դուրս՝ գաղթօջաղներում: Գաղութահայությունըհայցք ու ուշադրությունն ավելի մեծ չափով է ուղղվում հայրենի երկիր:

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբներին աննախադեպ վերելք ապրեց հայ կերպարվեստը: 1836թ. դրամատուրգ Գալուստ Շերմազանյանը թատերական շենքի վերածած իր երկհարկանի տանը բեմադրում է հայ և օտար դրամատուրգների պիեսներ: Այդ թատրոնը հայտնի էր <<Շերմազանյան դերբաս>> անունով: Հայկական մշակույթին փառք և ճանաչում բերեցին աշխարհահռչակ ծովանկարիչ Հ.Այվազովսկին, Վ.Սուրենյանցը և այլն:

Հայ հոգևոր երաժշտության պահպանման և զարգացման գործում նշանակալից ավանդ է ունեցել պոլսահայ Համբարձում Լիմոնձյանը: Նրա ամենամեծ ծառայությունը 1815թ. հայկական ձայնագրության ստեղծումն էր: Լիմոնձյանը կարողանում է միջնադարյան հայ երգարվեստի նմուշները, որոնք գրի էին առնված հայկական հատուկ նոտաներով: Այս շրջանում միջնադարյան հոգևոր երաժշտությունը դառնում է լուրջ ուսումնասիրության առարկա: Կ.Պոլսում 1891թ. ստեղծվեց առաջին կամերային նվագախումբը Գրիգոր Սինոնյանի զեկավարությամբ, իսկ 1888-1896թթ. երգահան, ջութակահար և նվագահար Հարություն Սինոնյանը ստեղծեց և զեկավարեց սինֆոնիկ նավագախումբ: 19-րդ դարի երկրորդ կեսին կաևորագույն ձեռքբերումներից է արևելահայ երգահանային դպրոցի հիմնադրումը: Նաև ձևավորվեց հայ գուսանական ազգային դպրոցը: Հայ գուսանական դպրոցն իր առջև խնդիր դրեց ստեղծագործելու միայն գրական հայերենով:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

19-րդ դարի երկրորդ կեսին 20-րդ դարի սկզբներին բուռն վերելք է ապրում նաև հայ գրական հյանքը: 19-րդ դարի կեսերին հայ գրականության մեջ գերիշխող էր կլասիցիզմը: Այս ուղղության գրողների երկերում փառաբանվում էին հայրենասիրություն, անձնվիրությունը, առաքինությունը առաջադրվում էր հայրենիքի ազատության գաղափարը: Զուգահեռաբար ձևավորվում է հայ նոր գրականությունը՝ արևելահայ և արևմտահայ հոդվածներով:

1868թ. Կ. Պոլսում Հ.Վարդովյանի գլխավորությամբ ստեղծվում է թատերական երկրորդ կազմակերպությունը, որը հանդես էր գալիս հայերեն և թուրքերեն ներկայացումներով: Հայ թատերական արվեստն աչքի էր ընկնում դերասանական վառ անհատականություններով և հարուստ ու բազմաժանր խաղացանկով:

Արևելյան Հայաստանի առաջընթացն արդյունաբերականացող Ռուսական կայսրության կազմում նպաստեց հայ քաղաքաշինության զարգացմանը: Եթե Արևմտյան Հայաստանի քաղաքները 19-րդ դարում փաստորեն մնացին անփոփոխ, ապա Արևելյան Հայաստանում քաղաքներն էական վերակառուցման ենթարկվեցին: Երևան, Ալեքսանդրապոլ, Գորիս, Նոր բայազեթ քաղաքների կառուցապատումն իրականցվեց ըստ գլխավոր հատակագծի: Դրա շնորհիվ Հայաստանի քաղաքներում ներդրվեց հատակագծման ժամանակակից համակարգ: Երևանի վերակառուցումն սկսվեց ըստ քաղաքի զարգացման՝ 1856 թ.: Քաղաքի տարերային կառուցապատումը փոխարինեց հարուստ քաղաքացիների առանձնատներով, վարչական և հասարակական երկու-երեք հարկանի քարե շենքերով ձևավորված փողոցների ուղղանկյունաձև ցանցով: Վաղարշապատի կենտրոնական մասը Էջմիածնի Մայր աթոռի շինարարական գործունեության ծավալման շնորհիվ կառուցապատվեց մի շարք կոթողային շենքերով, որոնց թվում էին Գևորգյան ճեմարանը, նոր վեհարանը, մատենդարանը, աստղադիտարանը: Արդյունաբարական հասարակությանը ասպարեզ հանեց Հայաստանի համար նոր շենքներ՝ դրամատներ (բանկեր), եվրապական տիպի հյուրանոցներ թատրոններ ու խանութներ, ռեստորաններ և այլն:

Ժաննա դ’Արկ

Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը ծնվել է՝ 1412թ. հունվարի 6-ին: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429թ.-ի հուլիսի 17-ին, թագադրել է Կառլոսին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը:

Սակայն ժողովրդական պատերազմի ծավալն ու Ժաննա դ’Արկի մեծ հեղինակությունը վախեցրել են թագավորին ու ֆրանսիական ազնվականությանը: 1430թ.-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դ’Արկին գերել են անգլիացիների հետ համագործակցող բուրգունդացիները և 10 հզ. ոսկով վաճառել անգլիացիներին: 

Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելով, հայտարարել են, թե նա կախարդուհի է: Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել է հերետիկոսության և հմայության համար. 1431թ.-ի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական կազմակերպություն) դատավճռով Ռուանի կենտրոնական հրապարակում նրան՝ որպես հերետիկոսի, այրել են խարույկի վրա: 

Նա ընդամենը 19 տարեկան էր: Այդուհանդերձ, պատերազմն ավարտվել է անգլիացիների պարտությամբ (1453թ.-ի հոկտեմբերի 19-ին), և շուտով ազատագրվել է ողջ Ֆրանսիան: 1456թ. Ֆրանսիայում նոր դատավարությամբ Ժաննա դ’Արկը հանդիսավորապես արդարացվել է, իսկ 1920թ. կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:

Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 1914-1918 թվականներին: 1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո։ Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները(հրամանատար՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս[2]։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914-1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից:

Հայության գերակշիռ մեծամասնությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին: 1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ Անտանտի անդամ երկրների՝ մասնավորապես՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը։ Քաղաքական տեսանկյունից՝ հայկական ազգային ղեկավարությունը հավատում էր, թե Անտանտի հաղթանակի դեպքում հայ ազգը իրավունք կնվաճի պահանջներ դնելու՝ իր երկրի ապագայի վերաբերյալ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Մյուս կողմից հայ ժողովուրդը ունեցավ մեծ ձեռքբերում։ Նա ստեղծեց ազգային ռազմական ուժերի սաղմը, որոնք հետագայում հնարավորություն տվեցին պայքարելու Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի դեմ և ստեղծել անկախ հայկական ազգային պետականությունը՝ իր սեփական ազգային բանակով:

1916-1918 թթ. Հայկական լեգիոնի անձնակազմի թվաքանակը կազմել է 4,124 զինվոր և սպա։ 1920-1921 թթ. 10,150 զինվոր և սպա:

Ռուս-թուրքական պատերազմ

19֊րդ դարի կեսերին եվրոպական մեծ տիրությունների մեջ սկսվեց պայքար: Ֆրանսիայի կայսրը Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճը միջազգային քննարկման հարց դարձրեց։ Վեճը վերածվեց Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու միջազգային պայքարի։ Հարաբերությունների հետագա սրումը 1853 թ․ աշնանը բերեց ռուս֊թուրքական պատերազմի, որը հայտնի է որպես Ղրիմի հարց ։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը տարան մի քանի խոշոր հաղթանակներ։ 1855 թ․ նոյեմբերին ռուսական զորքըգրավում է Կարսը։ Ղրիմի հարցը ազատագրության նոր հույսեր է արթնացնում , սակայն ձգտումներն այդպես էլ չեն իրականանում։ Ղրիմում ռուսական բանակը ծանր պարտություններ է կրում։ 1856 թ․ մարտին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով կատարվում է գրավված տարածքների փոխանակում։ Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից։ Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրությանը ենթակա տարածքի խնդիրը դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և ստանում Հայկական հարց անունը։

1877թ․ ապրիլի 12֊ին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան Թուրքիայի դեմ։ Պատերազմական գործողությունները ծավալվեցին միաժամանակ Բալկանյան և Կովկասյան ճակատներում։ Համառ մարտերից հետո ռուսական զորքերը Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը, իսկ 1878 թ․ մտան Սոֆիա, ապա մոտեցան Ադրիանապոլսին ու ԿոստանդնուՊոլսին։

Արևելյան և Հայկական հարրց

  • Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:

Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:

Հայկական հարցը միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877-1878թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

Առաջադրանք

Կարդացե՛ք նյութերը և բլոգում ներկայացրե՛ք Ձեր վերլուծությունը՝

  • Հայկական հարցը ԱՄՆ-ում 1984- մինչ մեր օրերը:

2019թ. ամերիկյան Կոնգրեսը միանգամից երկու պալատներով և գրեթե միաժամանակ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Կողմ քվեարկեց 406 հոգի, դեմ 11 հոգի։ Անկարայի արձագանքը չուշացավ։ Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Էրդողանը սպառնաց, որ կհրաժարվի հանդիպել ԱՄՆ֊ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ։ Բայց հետո մտքափողվեց և մեկնեց Վաշինգտոն հանդիպման։ Հայոց ցեղասպանության թիվ 150 բանաձևը քվեարկության դրվեց Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում։ 4-րդ փորձից հետո բանաձևը ընդունվեց։ Կողմ քվեարկելով բոլորը։

  • «Հայկական հարցը ներկա փուլում»:

ՀՀ խորհրդարանում բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու հարցը։ ԼՂՀ ճանաչումը դիտում են բացառապես դիվանագիտական խաղի վերնակառուցային կոմբինացիաներում՝ անտեսելով նրա բազիսային՝ ռազմավարական մակարդակը։ Ղարաբաղյան հակամարտությունը բաղկացուցիչ մասն է չլուծված Հայկական հարցի: ԼՂՀ ճանաչումը հնարավոր են միայն այն բանից հետո, երբ մենք իրապաշտորեն կբացահայտենք Հայկական հարցի ներկա դրությունը: 

  • «Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում»

1991 թ. ի վեր Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ: Թուրքերն ամբողջությամբ բնաջնջել էին Արևմտյան Հայաստանի, մասամբ նաև Արևելյան Հայաստանի հայությանը, 1893-1923 թթ.: Թուրքիան ուզում է ոչնչացել Հայաստանը: Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել իր դաշնակից Ադրբեջանի միջոցով: 

Պատմություն

Թեմա 8. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
  • Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերիկրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին։Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

  • Զեյթունի 1862թ. ապստամբությունը

Զեյթունի ժողովրդի վրա նշանակված էին ղեկավարելու չորս փաշաներ,բայց ժողովուրդը ըմբոստանում և չէր ենթարկվում թուրքական իշխանությանը։ Այդ ըմբոստության ժամանակ՝ 1860 թվականին, թուրքական 10 հազարանոց բանակը և չերքեզների խմբերը հարձակվեցին Զեյթունի վրա։ Հայերին հաջողվեց դուրս շպրտել թուրքական բանակը։1862 թվականին Ազիզ փաշան վեճեր գցեց մահմեդական և հայկական բնակչության մեջ: Այդ իրավիճակում Ազիզ Փաշան 12 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա։ Չկարողանալով դիմադրել ճնշամը զորախումբը նահանջեց: Ազիզ Փաշան շրջապատեց Զեյթունը և պահանջեց հարկ վճարել։Հայկական զորքի ղեկավարը Յաղուբյան Մկրտիչը Ս.Աստվածածին եկեղեցում կազմակերպեց խորհրդակցություն։ Հավաքելով 5 հազար զինվոր, բաժանեց խմբերի և հրամայեց կռվել հայրենիքի համար: Թուրքերը խաբնվելով մտնում են զեյթունի ձոր, որտեղ հայերը ոչնչացնում են 750 հոգի։ Թուրքերը նահանջում են։Հաջորդ հարձակումը հայերի վրա տեղի է ունենում Աշիր փաշայի հրամանտարությամբ։ Պաշարելով Զեյթունը Աշիրը պահանջում է 4 տանուտերերին ներկայանալ Կոստանդնուպոլիս։ Ժամանաումից հետո իշխանությունները ձեռբակալում են նրանց։ Այս հարցի լուծմամբ սկսում են զբաղվել Կ.Պոլսի հայ պատրիարքը և ֆրանսիայի դեսպանը։ Հայկական վերնախավը համաձայնվում է ընդունել կաթոլիկությունը օգնության դիմաց։ Ֆրանսիայի դեսպանը պահանջում է դադարեցնել պաշարումը։ Թուրքերը գնում են զիջման։ Հայերը վճարում են հարկ Թուրքիային:

  • Ազատագրական կազմակերպություններ

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները առաջացան, որպեսզի կազմակերպեն Հայ ազատագրական պայքարը:

  • Հայ ազգային կուսակցությունները

Հնչակյան կուսակցության մեջ ներառվում էին մարդիկ, ուսանողներ, ովքեր գտնվում էին նոր և առաջադիմական գաղափարների ազդեցության տակ: Հայ Հեղափոխական դաշնակցությունը հանդիսանում էր ամենաազդեցիկը:

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Հայաստանը XIX դարում դարձավ կռվախնձոր ոչ միայն  Իրանի և Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի միջև:  Դարասզկբին Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության (Արևմտյան) և Պարսկաստանի (Արևելյան) միջև: Արյունալի պատերազմների արդյունքում 1878 թվականին երկիրը վերջնականապես բաժանվեց երեք կայսրությունների միջև, ընդ որում երկրի մեծագույն մասը բաժին էր մնացել Օսմանյան կայրությանը: Ռուս-պարսկական պատերազմների արդյունքում հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագր. պատկերը ներկայիս Հայաստանի տարածքում: Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն: Սակայն զգալիորեն հայաթափվեց Պարսկաստանի գերիշխանության տակ մնացած մասը:

Հայկական հարցի միջազգայնացումը

Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի հայերին վերաբերվող հոդվածները:

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում.

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները:

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Հայկական հարցը Բեռլինի կոնգրես (վեհաժողով)

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի
միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն
անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից այն դարձավ միջազգային առարկա բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին:

Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները
թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի
հետ:

Ուսումնասիրելով այս թեման հասկացա, որ Սան-Ստեֆանոյի կետերով շատ տարածքներ անցնելու էին ռուսներին, իսկ խոշոր պետությունները միայն դեմ էին դրան։ Մինչդեռ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ կանխելով ռուսների ազդեցության ամրապնդումը Կովկասում։

Ինձ թվում է հայերի համար միայն լավ կողմը այն էր, որ խնդիրը բարձրաձայնվեց մի փոքր։

Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Կազմավորվել է Ալեքսանդր II-ի կայսերական հրահանգով՝ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից մի քանի ամիս անց՝ 1878 թվականին։ Նրա մեջ մտնում էր Օսմանյան կայսրության նախկին Կարսի էյալեթի տարածքը։

Տարածքը շուրջ 19,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի կենտրոնական շրջանները՝ հիմնականում Վանանդը, Հավնունիք, Գաբեղյանք գավառները, մասամբ՝ Շիրակը՝ մինչև Արաքս գետ ու Հայկական պար լեռնաշղթա։

Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Արցախում այդ ժամանակ իշխում էին Առանշահիկներից ու Բագրատունիներից  սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան –  Ջալալյանների, Դոպյանների , Պռոշյանների ու Օչբելիների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ Գանձասառի կաթողիկոս Եսայի Հասան –  Ջալալյանի  գլխավորությամբ։ Նա սերում էր Խաչենի հինավուրց ազնվական Հասան – Ջալալյան տոհմից։ 1701 թվականին նստելով Գանձասարի կաթողիկոսական գահին՝ նա Գանձասարը դարձնում է ազատագրական շարժման քաղաքական կենտրոնը՝ Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի հավաքատեղին, որտեղ դիվանագիտական հարաբերություններ ու ռազմական ծրագրեր էին քննարկվում ու մշակվումՕսմանյան զորահրամանատարները 1724 թվականին Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադացուն դրդում են նամակ գրել արցախահայերին, հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան – Ջալալյանին , որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն։ Բայց Եսայի Հասան-Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել օսմանյան բանակի դեմ։

Սյունիքիազատագրականպայքարը, որը տեղի է ունեցել 1722-1730 թվականներին  պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազասագրական պայքարին : (1724-1731)

18-րդ դարի սկզբներից Արցախում և Սյունիքումպատրաստվում էին ազատագրական շարժման։ 30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին Դավիթ Բեկն  էր, հաստատվեցին Շինուհայր  ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր – Ավետիսին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում: Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում Տաթևի վանքի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին:

Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Ապա գրավվում է Տաթևի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր իսլամ ընդունած մելիք Բաղրին: Բեկը գլխատել է տալիս Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։