Պատմություն

Թեմա 8. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
  • Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերիկրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին։Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

  • Զեյթունի 1862թ. ապստամբությունը

Զեյթունի ժողովրդի վրա նշանակված էին ղեկավարելու չորս փաշաներ,բայց ժողովուրդը ըմբոստանում և չէր ենթարկվում թուրքական իշխանությանը։ Այդ ըմբոստության ժամանակ՝ 1860 թվականին, թուրքական 10 հազարանոց բանակը և չերքեզների խմբերը հարձակվեցին Զեյթունի վրա։ Հայերին հաջողվեց դուրս շպրտել թուրքական բանակը։1862 թվականին Ազիզ փաշան վեճեր գցեց մահմեդական և հայկական բնակչության մեջ: Այդ իրավիճակում Ազիզ Փաշան 12 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա։ Չկարողանալով դիմադրել ճնշամը զորախումբը նահանջեց: Ազիզ Փաշան շրջապատեց Զեյթունը և պահանջեց հարկ վճարել։Հայկական զորքի ղեկավարը Յաղուբյան Մկրտիչը Ս.Աստվածածին եկեղեցում կազմակերպեց խորհրդակցություն։ Հավաքելով 5 հազար զինվոր, բաժանեց խմբերի և հրամայեց կռվել հայրենիքի համար: Թուրքերը խաբնվելով մտնում են զեյթունի ձոր, որտեղ հայերը ոչնչացնում են 750 հոգի։ Թուրքերը նահանջում են։Հաջորդ հարձակումը հայերի վրա տեղի է ունենում Աշիր փաշայի հրամանտարությամբ։ Պաշարելով Զեյթունը Աշիրը պահանջում է 4 տանուտերերին ներկայանալ Կոստանդնուպոլիս։ Ժամանաումից հետո իշխանությունները ձեռբակալում են նրանց։ Այս հարցի լուծմամբ սկսում են զբաղվել Կ.Պոլսի հայ պատրիարքը և ֆրանսիայի դեսպանը։ Հայկական վերնախավը համաձայնվում է ընդունել կաթոլիկությունը օգնության դիմաց։ Ֆրանսիայի դեսպանը պահանջում է դադարեցնել պաշարումը։ Թուրքերը գնում են զիջման։ Հայերը վճարում են հարկ Թուրքիային:

  • Ազատագրական կազմակերպություններ

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները առաջացան, որպեսզի կազմակերպեն Հայ ազատագրական պայքարը:

  • Հայ ազգային կուսակցությունները

Հնչակյան կուսակցության մեջ ներառվում էին մարդիկ, ուսանողներ, ովքեր գտնվում էին նոր և առաջադիմական գաղափարների ազդեցության տակ: Հայ Հեղափոխական դաշնակցությունը հանդիսանում էր ամենաազդեցիկը:

Leave a comment