Category Archives: Քաղաքագիտություն

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր

Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետև ` արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության, ապա Զաքարյանների հայկական իշխանության:

Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած հինգ հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Տարածքային հակամարտություններ

1. Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են…

Հակամարտություններ պետությունների միջև և հակամարտություններ պետությունների ներսում։

2. Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով։

Խնդիրը խաղաղ տարբերակով լուծելու դեպքում օգնության է հասնում Միջազգային դատարանը։ Իսկ պատերազմի միջոցով խնդիրը լուծվում է հոգուտ հաղթող կողմի։

3. Մասնագետները հակամարտությունների զարգացման ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։

4. Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞նք են դրանք։

Առաջին տեսակը վերադարձն է հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացումը։
Երկրորդը՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումն է մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։

5. Համառոտ ներկայացրեք վրաց-աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Վրաց-աբխազական հակամարտությունները սկիզբ առան 1931 թվականից։
Վրաց-աբխազական հակամարտությունները զինված ընդհարումների բնույթ ունեին սկսած 1990թվականից, երբ ակնհայտ դարձավ խորհրդային միասնական պետության մոտալուտ անկումը, որից հետո Աբխազիան անկախացավ։ Անկախություն հռչակած Աբխազիայի և Վրաստանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին 1992թ.-ի օգոստոսին, երբ 2000-անոց վրացական զորախումբը մտավ Աբխազիա։

6. Համառոտ ներկայացրեք վրաց-հարավօսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Վրաց-հարավօսեթական հակամարտությունները սկզբ առան, երբ օսերը չճանաչեցին անկախացած Վրաստանի գերիշխանությունը և զինված պայքար մղեցին նրա դեմ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Օսեթիան Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ Կովկասյան լեռնաշղթայի ջրբաժանով տրոհվել է երկու մասի։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վրացիների մոտ տարածում էր ստանում այն մտայնությունը, որ Հարավային Օսեթիայի ինքնավարությունն անօրինական է և պետք է վերացվի։ 1989թ.-ին Հվ. Օսեթիայի մարզային խորհուրդը որոշում ընդունեց ինքնավար մարզը Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն կազմելու մասին։ 1990թ.-ի դեկտեմբերի 10-ին Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք Հարավօսեթական Ինքնավար Մարզը լուծարելու մասին։ Մարզի տարածքի մի մասում մտցվեց արտակարգ դրություն, որին հաջորդեցին զինված բախումներ, եղան մեծաթիվ զոհեր, հազարավոր բնակիչներ դարձան փախստականներ ու բռնի վերաբնակներ։

7. Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական պատերազմը։

Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանները զանգվածային հրետանակոծությունը։ Մի քանի ժամ անց տեղի ունեցավ վրացական զորքի հարձակումը։ Հակամարտությանը Հվ. Օսեթիայի կողմից միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին «խաղաղության հարկադրելու գործողության» հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում։ Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին։

8. Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։

Արդյունքում 2008թ.-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հվ. Օսեթիայի անկախությունը։

9. Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը։

Միանշանակ ռուսաստանի դերը մեծ էր պատերազմում։ Հետևաբար պատկերը ամբոջությամբ այլ կլիներ, եթե Ռուսաստանը չմիջամտեր։ Գուցե և Վրաստանը հաղթանակեր։

Առաջադրանք

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգաին իրավունքը։

Ազգայինը դա մեր երկրի իրավունքն է, որը պահպանում է իր երկիրը, իսկ միջազգայինը դա միաջազգային երկրների իրավունքն է ովքեր մեր երկրի օրինակ՝ խաղաղությունը ապահովվում են ։
2․ Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները։
3․ Ի՞նչ է միջազգային իրավական պատասխանատվությունը։

Իրավական պատասխանատվությունը դա մի երկրի իրավական ապահովվությունն է։Այսինքն մեր երկիրին “օգնում են” քանի-որ թշնամին ագրեսոր է հանդիսանում։

4․ Թվարկե՛ք միջազգային քաղաքական պատասխանատվության և նյութական պատասխանատվության տեսակները։
Պատերազմ, բժշկության, խաղաղության “ՄԱԿ”, առևտրի։
5․ Ի՞նչ են միջազգային պայմանագրերը։

Այսինքն դա կարող է լինել խաղաղության կամ հողի հանձնելու, առևտրի ։Միջազգային դեսպանների միջոցով պայմանագիր է կնքվում։Նույնպես մենք։
6․ Ի՞նչ են տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը /կապե՛ք Արցախյան խնդրի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
/բլոգային աշխատանք/․ 

Ամեն երկիրը ունի իր պետական սահմանը, ունի իր օրենքները, իր գերբը և իր դրոշը։Ամեն երկրի ժողովուրդ իր երկրի տերն է։Արցախը սխալ քաղաքականության հետևանքով այսպիսի իրավիճակում է հայտնվել

Առաջադրանք

Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

<<Ազգային շահ>> հասկացությունը ցույց է տալիս, թե ինչ է օգտակար և լավագույն որևէ երկրի համար։Երկրի ներսում, և մյուս պետություերի հետ ունեցած հարաբերություններ:

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Յուրաքանչյուր երկիր իրենից ներկայացնում է շատ լավ, ազգային շահերի, աշխարհագրական յուրահատուկ դիրքի ու ներպետական տնտեսական համակարգի բնութագրիչների, սոցիալական ու քաղաքական գործընթացների, մշակութային ու ազգային առանձնահատկությունների, ավանդույթների ու սովորույթների մի հավաքական ամբողջություն, որն անխախտելիորեն կապված է միջազգային գործընթացների հետ և պարբերաբար զարգացում է ապրում: Պետության միջազգային իմիջը ապահովում է ողջ աշխարհի ու իրական պետության միջև եղած կապը: Նրա ձևավորման գործընթացը կախված է մի շարք տարբեր գործոններից։

3․ Ի՞նչ բնութագրիչներ է ընդգրկում «ազգային անվտանգություն» հասկացությունը

Քաղաքագիտություն

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ Միջազգային իրավունք․
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները /էջ 205-212/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգաին իրավունքը։

Ազգայինը դա մեր երկրի իրավունքն է, որը պահպանում է իր երկիրը, իսկ միջազգայինը դա միաջազգային երկրների իրավունքն է ովքեր մեր երկրի օրինակ՝ խաղաղությունը ապահովվում են ։
2․ Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները։
3․ Ի՞նչ է միջազգային իրավական պատասխանատվությունը։

Իրավական պատասխանատվությունը դա մի երկրի իրավական ապահովվությունն է։Այսինքն մեր երկիրին “օգնում են” քանի-որ թշնամին ագրեսոր է հանդիսանում։

4․ Թվարկե՛ք միջազգային քաղաքական պատասխանատվության և նյութական պատասխանատվության տեսակները։
Պատերազմ, բժշկության, խաղաղության “ՄԱԿ”, առևտրի։
5․ Ի՞նչ են միջազգային պայմանագրերը։

Այսինքն դա կարող է լինել խաղաղության կամ հողի հանձնելու, առևտրի ։Միջազգային դեսպանների միջոցով պայմանագիր է կնքվում։Նույնպես մենք։
6․ Ի՞նչ են տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը /կապե՛ք Արցախյան խնդրի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
/բլոգային աշխատանք/․ 

Ամեն երկիրը ունի իր պետական սահմանը, ունի իր օրենքները, իր գերբը և իր դրոշը։Ամեն երկրի ժողովուրդ իր երկրի տերն է։Արցախը սխալ քաղաքականության հետևանքով այսպիսի իրավիճակում է հայտնվել։

Առաջադրանք

1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը։

Արտաքին քաղաքականություն, երկրների միջև առկա հարաբերություններ, որոնք բխում են որևէ երկրի շահերից։ Արտաքին քաղաքականությունը կարգավորում է տարբեր երկրների կամ ժողովուրդների միջև հարաբերությունները։ Կողմերն օգտագործում են տարբեր մեթոդներ և միջոցներ՝ ի շահ իրենց սկզմունքների և նպատակների։

Արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար։ Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը։ Եթե հնարավոր չի լինում նոր ատոմակայանի կառուցումն սկսել, դրա պատճառը տեխնիկական և նյութական խնդիրները չեն, այլ այն, որ կա լուրջ դիմադրություն տարբեր ուժերի կողմից։

Առաջադրանք

 2.Ներկայացրե՛ք ՀՀ Օրենսդիր իշխանությունը:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

1.Ներկայացրե՛ք ՀՀ Գործադիր իշխանությունը։

Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորությունների ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

«Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը

Պետական Կառավարման Ձևերը

Պատասխան՝

1․Պետության կառավարման ձևի մեջ նկատառվում է պետության բարձրագույն  իշխանության ստեղծման կարգը և նրա կառուցվածքը:  Կառավարման ձևի համաձայն՝ իրարից տարբերում են միապետական, հանրապետական, օլիգարխիկ, բռնապետական և աստվածապետական իշխանությունները: 

Միապետական իշխանություն

Միապետական կառավարման դեպքում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձին՝ միապետին, որն իր կամքի համապատասխան վարում է իշխանությունը:  Միապետի այդ կամքը գերագույնն էպետության ներսում և ոչ մեկի կողմից  շնորհված չէ: Միապետական կառավարման մեջ, իր հերթին,  առանձնացնում են  անսահմանափակ (բացարձակ) և սահմանափակ (սահմանադրական,  դուալիստական (երկակի), ընտրական) միապետությունները

Հանրապետական կառավարում

Հանրապետությունում  «պետական իշխանության աղբյուրը ժողովուրդն է»:  Ի տարբերություն  միապետության, այստեղ օրենքները հիմնում և կիրարկում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, պետական կառավարումը կոլեգիալ բնույթ է կրում և որոշումների ընդունումը տեղի է ունենում քվեարկության ճանապարհով:

Հանրապետական կառավարումը հիմնվում է իշխանության բաշխման սկզբունքի վրա, որի համաձայն իշխանությունը բաժանված է երեք անկախ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների: Սրա հետ մեկտեղ գործում է «փոխհավասարակշռության և վերահսկողության» մեխանիզմ, որի համապատասխան յուրաքանչյուր իշխանություն անկախ է իր գործունեության մեջ, սակայն նրանց ֆունկցիոնալությունը կախված է փոխազդեցությունից և համագործակցությունից այնպես, որ դրանցից ոչ մեկը չունի միջամտելու կամ երկրորդի իրավունքը յուրացնելու իրավունք և հնարավորություն: 

Օլիգարխիա

Օլիգարխիան կառավարման այն ձևն է, երբ երկրի կառավարման  ղեկը կենտրոնացված է մարդկանց փոքրաքանակ խմբի ձեռքում: Այդ խումբը մյուսներից տարբերվում է  հարստությամբ, կոչումով, ազնվականծագումով, կրթությամբ և թե կրոնական ու թե ռազմական վերահսկողությամբ:  Պատմության մեջ առկա են դեպքեր (օրինակ, Հունաստանում և Հռոմում),  երբօլիգարխիկ կառավարումը հաճախ վերաճում էր տիրանիայի, որտեղ կառավարիչն ուներ անսահմանափակ իշխանություն և երկիրը կառավարում էր բռնի մեթոդներով: 

Դիկտատուրա

Դիկտատուրական  պետություննայն պետությունն է, որտեղ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ է կանգնած  խարիզմատիկ առաջնորդը, թեև որպես երկրի ղեկավար նա  հնարավոր է  ընտրվի նաև օրինական հիմքով՝ ընտրությունների միջոցով, իսկ հետագայում վերածվի բռնապետի: Որպես օրենք, նա կառավարում է երկիրը միանձնյա և ունի անսահմանափակ իշխանություն:  Պատմության հայտնի օրինակներից մեկն է Ֆրանսիական Մեծ Բուրժուական հեղափոխության ժամանակ Ռոբեսպյերի հաստատած բռնակալությունը, որը դաժան մեթոդներով միանձնյա կառավարում էր Ֆրանսիան  մինչև իր մահապատիժը:

Կրոնապետություն (թեոկրատիա)

Կրոնապետություն են անվանում կառավարման այն ձևը, երբ պետական իշխանությունն իրականացնում է հոգևորականությունը, Աստծո անունից: Նման պետությունում բարձրագույն իշխանությունը հենվում է մեկ կամ մի քանի կրոնական վարդապետությունների վրա և կառավարումն իրագործվում է կրոնական սկզբունքների համաձայն: Այսօրվա դրությամբ, կրոնապետական կառավարում է Վատիկանում, որը կառավարում է Հռոմի Պապը ինչպես նաև մի շարք իսլամական երկրներում, օրինակ՝ Իրանում, որտեղ իրական իշխանությունը պատկանում է Բարձրագույն հոգևոր խորհրդին՝ Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ

Պետքաղաքական վարչաձև

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը

Պատասխան՝

1․

Պետաքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է։

Պետաքաղաքական վարչաձևը բնութագրելու համար հիմք կարող են ծառայել զանազան գործոններ,որոնք պետաքաղաքական վարչաձևի տեսակը բացահայտելու չափանիշներ են, որոնք ընդունված է անվանել «պետաքաղաքական վարչաձևի հատկանիշներ»։

Պետական իշխանության իրականացման եղանակները և միջոցները կարող են լինել բազմազան։

Օրինակ՝ քաղաքացիների նկատմամբ իրավական կարգավորումն իր բնույթով կարող է լինել երկու տեսակի՝ թույլատվական – խթանող և արգելող – սահմանափակող։

Պետության մեջ իրավական կարգավորումն իր բնույթով ավելի շատ թույլատվական – խթանող է, ուրեմն պետական իշխանությունն ունի ժողովրդավարական բնույթ, և, ընդհակառակը, եթե իրավական կարգավորման եղանակը գերազանցապես արգելող – սահմանափակող է, ապա պետական իշխանությունը և նրա վարչաձևը հակաժողովրդական են։

Պետաքաղաքական վարչաձևի հատկանիշներն են․

1․ գաղափարական, քաղաքական, տնտեսական բազմազանություն,

2․ անմիջական ժողովրդաիշխանության իրականացման աստիճանը,

3․ պետական մարմինների ձևավորմանը ժողովրդի մասնակցության աստիճանը, ինչպես նաև այդպիսի ձևավորման եղանակները և կարգը,

4․ մարդու իրավունքների իրական լինելու և երաշխավորվածության աստիճանը,

5․ հրապարակայնության և պետական ապարատի թափանցիկության աստիճանը,

6․ պետական իշխանության երեք ճյուղերի միջև իրավասության բաշխումը և դրանց փոխհարաբերությունների բնույթը,

7․ պետական որոշումներ ընդունելիս փոքրամասնության շահերի հաշվառումը,

8․ պետական իշխանություն իրականացնելիս որոշակի եղանակների գերակշռությունը                                                      (համոզում, հարկադրանք և այլն),

  1. իրավունքի դերը հասարակական և պետական կյանքում և օրենքի գերակայության աստիճանը,

10․ հասարակության մեջ ուժային պետական կառույցների քաղաքական և իրավական կարգավիճակը,

11․ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու իրական կառուցակարգերի գոյությունը և այլն։

Պետաքաղաքական վարչաձևի հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ, դրանց դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է, թե կոնկրետ երկրի պետաքաղաքական վարչաձևն ինչպիսին է։

2. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.

Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:

Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը:Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:

Առաջադրանք

1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական, ոչ պետական և պետության այլ կառույցների հետ։Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են եղել քաղաքականությամբ ու իրավունքով, քանի որ որոշ չափով, դրանցից է կախված նրանց բարեկեցությունը: Դեռևս Հին Հունաստանում հայտնի փիլիսոփաներ Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատեսը, սոփեստները և ուրիշներ ուսումնասիրել և քննարկել են քաղաքականության և իրավունքի բազմաթիվ սկզբունքներ: Հայ իրականության մեջ քաղաքագիտությանն ու իրավունքին անդրադարձել են մեր բոլոր պատմիչներն ու փիլիսոփաները:Չնայած, որ քաղաքագիտությունն ու իրավունքը հազարամյա պատմություն ունեն, միևնույնն է, նրանց վերաբերյալ շատ հարցեր մինչև հիմա էլ անպատասխան են մնացել: Դրանց թվում կարևոր տեղ են զբաղեցնում հասարակության կառավարման խնդիրները, ինչպիսիք են ժամանակակից ժողովրդավարությունն ու տեխնոկրատիան, քաղաքականության և իրավունքի հարաբերակցությունը և այլն: 

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները 

Քաղաքականություն հասկացությունը շատ լայն է։ Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ։