Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Արցախում այդ ժամանակ իշխում էին Առանշահիկներից ու Բագրատունիներից  սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան –  Ջալալյանների, Դոպյանների , Պռոշյանների ու Օչբելիների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ Գանձասառի կաթողիկոս Եսայի Հասան –  Ջալալյանի  գլխավորությամբ։ Նա սերում էր Խաչենի հինավուրց ազնվական Հասան – Ջալալյան տոհմից։ 1701 թվականին նստելով Գանձասարի կաթողիկոսական գահին՝ նա Գանձասարը դարձնում է ազատագրական շարժման քաղաքական կենտրոնը՝ Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի հավաքատեղին, որտեղ դիվանագիտական հարաբերություններ ու ռազմական ծրագրեր էին քննարկվում ու մշակվումՕսմանյան զորահրամանատարները 1724 թվականին Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադացուն դրդում են նամակ գրել արցախահայերին, հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան – Ջալալյանին , որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն։ Բայց Եսայի Հասան-Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել օսմանյան բանակի դեմ։

Սյունիքիազատագրականպայքարը, որը տեղի է ունեցել 1722-1730 թվականներին  պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազասագրական պայքարին : (1724-1731)

18-րդ դարի սկզբներից Արցախում և Սյունիքումպատրաստվում էին ազատագրական շարժման։ 30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին Դավիթ Բեկն  էր, հաստատվեցին Շինուհայր  ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր – Ավետիսին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում: Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում Տաթևի վանքի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին:

Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Ապա գրավվում է Տաթևի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր իսլամ ընդունած մելիք Բաղրին: Բեկը գլխատել է տալիս Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։

Leave a comment