Category Archives: հասարակագիտություն

Ես կարող եմ ազատորեն ընտրել

  • Լինել արդարամիտ մարդ – այո
  • Լինել լավ ընկեր – այո
  • Լինել լավագույն դպրոցում – այո
  • Սուտ խոսել, երբ դա օգտակար է – այո
  • Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը – այո
  • Կոպիտ վարվել դասընկերոջս հետ – այո
  • Լինել աշխարհի ամենահարուստ մարդը – այո
  • Լինել աշխարհի լավագույն մարզիկը – ոչ
  • Կառավարել աշխարհը –ոչ

Երջանկություն

Ես երջանիկ եմ……

Ես իսկապես երջանիկ եմ……

Կուզեի զգալ թե ինչ է երջանկությունը……

Ես ուզում եմ երջանիկ լինել……

Սրանք այնպիսի արտահայտություններ են, որ կարող են ասել տարբեր տարիքի մարդիկ:Մենք միշտ ձգտում ենք երջանկության:Շատերը չեն գնահատում իրենց կյանքը, ապրելը, մինչդեռ հազարավոր մարդիկ կյանքին կռիվ են տալիս:Իսկ ինչ է սա նշանակում, երջանկությունը մի պահ է, ակնթարթ ու վարկյան, որ պետք է ապրել, զգալ ու գնահատել:Պետք է ուրախանալն, որ ընտանիք ունենք, ծնողներ, հարազատներ, լավ ընկերներ:

Ես երջանիկ եմ, երբ երջանիկ են իմ շրջապատի մարդիկ, սիրում եմ, երբ՝ ինչոր բանով ուրախացնում եմ իրենց:

Բոլորս պետք է ապրենք ներկայով՝ չկենտրոնանալով անցիալի ու ապագայի վրա:Պետք է գնահատենք մեր ունեցածը ու նաև ձկտենք ավելին:

Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ՝ ես կամ, ես ապրում եմ, ունեմ սիրուն ընտանիք, լավ ընկերներ ու հարազատներ…