Category Archives: Գրականություն

Անրի Գրիգորյան-Կինը

Այդ երիտասարդ աղջիկը հենց հարևանուհին էր, իսկ դեղձենին իր <<սիրտ>>: Նա չէր թողնում, որ իր <<սրտին>> ինչ-որ մեկը մոտիկ գար: Բայց տղային հաջողվեց մտենալ և նույն իսկ համտեսել նրա <<սրտից>>։ Իսկ մանդարինը տղայի <<սիրտն>> էր:

Պատմությունն մի տղայի մասին է, ով մի հարևանուհի ուներ, իսկ այդ հարևանն էլ մի դեղձենի: Այդ տղան քանի օր նայում էր հարևանուհու ծառին: Ծառի վրայի պտուղները այնքան էին շատացել, որ ծառևը ծանությունից կաղվել էր: Այդ կինը չէր քաղում քառի պտուղները և չէր թողնում, որ մյուսները քաղեն: Տղան գողտնի մտնում է կնոջ այգի քաղում մի դեղձ: Այդ ժամանակ նկատում է մի երիտասարդ աղջիկա, ով նրան էր նայում։ Հարևանուհին մենակ էր ապրում, ոչ քույր ուներ, ոչ էլ աղջիկ: Մի օր տղաին հարևանուհին նկատում է ծառից դեղձեր քաղելուց: Բարկանում է նրա վրա և ուզում է կտրել ծառը: Տղան ամեն կերպ փորձում է հարևանուհին համոզել, որ չանի դա: Հաջորդ օրը տղան այցելու է կնոջը և տանը տեսնում է այդ երտասարդ աղջկան: Գրպանից հանում է մանդարին և նվիրում աղջկան: Կնոջ տնից հեռանալուց հարևանուհուն տեսնում է բակում պատին հենված մանդարինը ձեռքին:

Այդ երիտասարդ աղջիկը հենց հարևանուհին էր, իսկ դեղձենին իր <<սիրտ>>: Նա չէր թողնում, որ իր <<սրտին>> ինչ-որ մեկը մոտիկ գար: Բայց տղային հաջողվեց մտենալ և նույն իսկ համտեսել նրա <<սրտից>>։ Իսկ մանդարինը տղայի <<սիրտն>> էր:

Գրականություն. «Ով Հիսուս, որտե՞ղ ես»

Այս պատմվածքում տասներկու կին քարկոծում էին մի կնոջ: Այդ կնոջը քարկոծում էին, քանի որ կարծում էին, որ նա կապ է ունեցել իրենց ամուսինների հետ: Պատմվածքում երևում էր, թե ինչի է ընդունակ նախանձով և ատելությամբ լցված մարդը:

Պատմվածքում այդ կինը, ում քարկոծում էին իրեն համեմատում է Մարիամի հետ և ասում է, որ կցանկանար իրեն Հիսուսը փրկեր: Նրան շարունակում են քարկոծել և արդյունքում հասցնում մահվան:

Գրականություն. Նավզիկե

Ֆեակների արքա Ալքինոոսը դուստրը՝ Նավզիկեն հանդիպեց Ոդիսևսին: Ոդիսևսը հայտնվել էր կղզում նավաբեկության ժամանակ: Նա Ոդիսևսին տարավ հոր պալատ: Արքան Ոդիսևսի պատմությունը լսելուց հետո նրան նավ տվեց և նա վերադարձավ իր հայրենիք։

Չարենցը այս պոեմը ուղղել է իր կանանց՝ Իզաբելլային և Արփենիկին:Չարենցը իր երազանքների կանանց ամբողջացրել է մի կնոջ՝ Նավզիկեի մեջ: Չարենցը Նավզիկեին նկարագրում է, որպես կատարյալ կին: Չարենցը փնտրում էր Նավզիկեին իրական կայքնում, բյաց այդպես էլ չի գտել:

Գրականություն

  • Ընտրիր Տերյանի բանաստեղծություններից մի քանիսը, կարդա, տեսակետ գրիր Տերյանի բանաստեղծությունների մասին, փորձիր բացատցել Տերյանի բանաստեղծությունները բառապաշարի տեսանկյունից։ Բանաստեղծություններից երկուսը սովորիր անգիր, ձայնագրվիր։

Տերյանը իմ ամենասիրած բանաստեղծներից մեկն չէ: Տերյանին սիրում եմ իր գրելու ոճի համար: Նա շատ չի օգտագործում խաղցր և քնքուշ բառեր: Հաճախ է գրում համարձակ բանաստեղծություններ: Տերյանի բանաստեղծություններ սխուրև մելախոլիկ են: Չեմ կարող ասել, որ ձանձրալի են: Ձանձրալի կլիներ, եթե բառապաշարը շատ հարուստ չլիներ:

Գրականություն. Աբսուրդ

Աբսուրդը գրականության ժանր է։ Ամբսուրդ ժանրը ծագել է 19-րդ դարին, սակայն Թումանյանը գրում էր այդ ժանրով մինչ այդ: Աբսուրդի ժանրից են Թումանյանի «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը», «Սուտասանը» և այն։ Այո, մեր մանկության հեքիաթ աբսուրդի ժանրից են: Երբ փոքր ժամանակ կարդում էի հեքիաթների մեջ ոչ մի իմաստ չէր գտնում, իսկ հիմա ամենինչ պարզ է: Աբսուրդ ժանրի իմաստը այն է, որ ինքներս ստեղծում ենք դժվարություններ մեզ համար անհեթեթ բաներից և հետո փորձում դուրս գալ դրանցից:

Հին Աստվածներ. վերլուծություն

Սևանա կղզում իշխանուհի Մարիամի նախաձեռնությամբ կառուցվում է եկեղեցի: Իշխանուհու եղբայրը իր դստեր՝ Սեդան հետ լաստով գալիս է, որպիսի տեսնի եկեղեցին։ Ճանապարհին փոթորիկ է լինում և լաստը շրջվոմ է: Արդյունքում միայն իշխանի դուստրն է փրկվում Աբաղանի շնորհիվ։ Սեդան անընդհատ երազում, որպես ուրվական այցելում է Աբաղանին: Վանահայրը ինքը իրեն խոստովանում է, որ եկեղեցին նվիրված էր իր և իշխանհու սիրուն: Վանահայրը որոշումէ քանդել եկեղեցին և կառուցել նորը: Վանկաններ հրաժարվում են: Վանահայրը հեռանում է կղզուց, որպիսի գտնի նոր վայր և մարդկան, որոնք կաջաքցեն իրեն և միասին կկառուցենք նոր եկեղեցի:

Օտարը վերլուծություն

Այս վեպը իր կյաքից հոգնած մի տղամարդու մասին է, որը ամբողջովին կորցրել էր իր ապրելու և կյանքը վայելելու իմստը։Նա շատ անտարբեր էր և ոչինչ չէր նկատում իր շուրջը։Նրան տրված էր ամեն հնարավորություն կյանքը վայլելու համար, սակայն դրանցից չէր օգտվում։Կարծես ամբողջ կյանքը լցված էր մոխրագույն գույնով, նույնիկ մարդ սպանելուց հետո նա ուշքի չեկավ և չվերաարժևորեց իր կյանքը։Նրա մտածելուց և քայլերից հասկացվում էր, որ նա հոգնել է իր կյանքից և չի ուզում իր կյանքը դարձնել ուրախ և վառ։Նա նույնիսկ վախենում էր դրա մասին մտածել։

Վանո Սիրադեղյան

Ծնվել է 1946թ․ Նոյեմբերի 13-ին Տավուշի Մարզի գյուղ Կոթիում։ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Գրականություն. Վարդավառ

Վարդավառը քրիստոնեական տաղավար տոն է՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը, Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Հոգնածությունից առաքյալները քնում են: Աղոթելուց Քրիստոսի վրա լույս է ընկնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպությանը» և «Այլակերպությանը»։

Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված։ Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» իմաստով։

Գրականություն

«Կարդում ենք գրաբար» և «Կարդում ենք հայ հին գրականություն» նախագծր

  • Գրիգոր Նարեկացի, «Տաղ Աստվածածնի »(Մեղեդի ծննդյան): Համեմատի՛ր Տաղը աշխարհաբար փոխադրածի հետ։

Իհարկե, աշխարհաբարը ավելի հեշտ էր, բայց գրաբարը ավելի յուրահատուկ էր։

  • Առանձնացրո՛ւ նկարագրությունները։ Ելնելով այդ նկարագրություններից՝ մեկնաբանիր Նարեկացու վերաբերմունքը նկարագրվողին։

Նա յուրահատուկ էր վերաբերվում դրան: Նա նրան գեղեցիկ էր նկարագրում: Համեմատում էր նրան բնության հետ: