Պետական Կառավարման Ձևերը

Պատասխան՝

1․Պետության կառավարման ձևի մեջ նկատառվում է պետության բարձրագույն  իշխանության ստեղծման կարգը և նրա կառուցվածքը:  Կառավարման ձևի համաձայն՝ իրարից տարբերում են միապետական, հանրապետական, օլիգարխիկ, բռնապետական և աստվածապետական իշխանությունները: 

Միապետական իշխանություն

Միապետական կառավարման դեպքում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձին՝ միապետին, որն իր կամքի համապատասխան վարում է իշխանությունը:  Միապետի այդ կամքը գերագույնն էպետության ներսում և ոչ մեկի կողմից  շնորհված չէ: Միապետական կառավարման մեջ, իր հերթին,  առանձնացնում են  անսահմանափակ (բացարձակ) և սահմանափակ (սահմանադրական,  դուալիստական (երկակի), ընտրական) միապետությունները

Հանրապետական կառավարում

Հանրապետությունում  «պետական իշխանության աղբյուրը ժողովուրդն է»:  Ի տարբերություն  միապետության, այստեղ օրենքները հիմնում և կիրարկում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, պետական կառավարումը կոլեգիալ բնույթ է կրում և որոշումների ընդունումը տեղի է ունենում քվեարկության ճանապարհով:

Հանրապետական կառավարումը հիմնվում է իշխանության բաշխման սկզբունքի վրա, որի համաձայն իշխանությունը բաժանված է երեք անկախ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների: Սրա հետ մեկտեղ գործում է «փոխհավասարակշռության և վերահսկողության» մեխանիզմ, որի համապատասխան յուրաքանչյուր իշխանություն անկախ է իր գործունեության մեջ, սակայն նրանց ֆունկցիոնալությունը կախված է փոխազդեցությունից և համագործակցությունից այնպես, որ դրանցից ոչ մեկը չունի միջամտելու կամ երկրորդի իրավունքը յուրացնելու իրավունք և հնարավորություն: 

Օլիգարխիա

Օլիգարխիան կառավարման այն ձևն է, երբ երկրի կառավարման  ղեկը կենտրոնացված է մարդկանց փոքրաքանակ խմբի ձեռքում: Այդ խումբը մյուսներից տարբերվում է  հարստությամբ, կոչումով, ազնվականծագումով, կրթությամբ և թե կրոնական ու թե ռազմական վերահսկողությամբ:  Պատմության մեջ առկա են դեպքեր (օրինակ, Հունաստանում և Հռոմում),  երբօլիգարխիկ կառավարումը հաճախ վերաճում էր տիրանիայի, որտեղ կառավարիչն ուներ անսահմանափակ իշխանություն և երկիրը կառավարում էր բռնի մեթոդներով: 

Դիկտատուրա

Դիկտատուրական  պետություննայն պետությունն է, որտեղ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ է կանգնած  խարիզմատիկ առաջնորդը, թեև որպես երկրի ղեկավար նա  հնարավոր է  ընտրվի նաև օրինական հիմքով՝ ընտրությունների միջոցով, իսկ հետագայում վերածվի բռնապետի: Որպես օրենք, նա կառավարում է երկիրը միանձնյա և ունի անսահմանափակ իշխանություն:  Պատմության հայտնի օրինակներից մեկն է Ֆրանսիական Մեծ Բուրժուական հեղափոխության ժամանակ Ռոբեսպյերի հաստատած բռնակալությունը, որը դաժան մեթոդներով միանձնյա կառավարում էր Ֆրանսիան  մինչև իր մահապատիժը:

Կրոնապետություն (թեոկրատիա)

Կրոնապետություն են անվանում կառավարման այն ձևը, երբ պետական իշխանությունն իրականացնում է հոգևորականությունը, Աստծո անունից: Նման պետությունում բարձրագույն իշխանությունը հենվում է մեկ կամ մի քանի կրոնական վարդապետությունների վրա և կառավարումն իրագործվում է կրոնական սկզբունքների համաձայն: Այսօրվա դրությամբ, կրոնապետական կառավարում է Վատիկանում, որը կառավարում է Հռոմի Պապը ինչպես նաև մի շարք իսլամական երկրներում, օրինակ՝ Իրանում, որտեղ իրական իշխանությունը պատկանում է Բարձրագույն հոգևոր խորհրդին՝ Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ

Leave a comment