Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր/օր 3

Օրը սկսեցինքմարմարյա սրահում` ընդհանուր պարապունքով։Մեզ հետ էին նաև մեր վրացի ընկերները։ Միասին պարեցինք մեր ազգային պարերը:Իրենք շատ գեղեցիկ բեմադրություն էին պատրաստել մեզ համար։

Պարպմունքից հետո, դպրոցում մի քիչ շրջելու հետո հավաքվեցին ֆուտբոլի հրապարակում` մասնակցելու «Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային մրցաշարին։ Մրցաշարին մասնակցում էին կրթահամալիրի շրջանավարտները և մեր վրացի ընկերները։ Խաղի ավարտից հետո, մի քիչ հանգստացան, ապա վրացերենի փորձառության դաս անցկացրինք` ծանոթությունն ու ըն կերությունն ամրապնդելու համար։ Դասի ավարտից հետո վրացի ընկերները գնացին լողի, հետո հերթը երևանյան շրջագայությանն էր`Փարաջանովի թանգարան ու Կասկադ։

Leave a comment